|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2013թ. հոկտեմբերի 7-ին, Լիբանանի հայոց թեմի Ազգային երեսփոխանական ժողովը Տ. Շահե եպիսկոպոս Փանոսյանին ընտրել է որպես թեմի նոր առաջնորդ. հայտնում է «Արաքս» շաբաթաթերթը`վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության կայքին:
«Հետաքրքիր է, որ Կաթողիկոսության կայք-էջը ցայժմ լրատվություն չի կատարել նախկին առաջնորդի՝ Տ. Գեղամ արք. Խաչերյանի` անսպասելիորեն պաշտոնից հրաժարվելու եւ հրաժարականի պատճառների մասին, ինչը ՀՕԴՍ Է ՑՆԴԵՑՆՈՒՄ Անթիլիասի գահակալի` թափանցիկության եւ ժողովրդավարության մասին կատարած ճառերը , եւ Հայ Եկեղեցու առօրյայով ու ճակատագրով հետաքրքրվողների մոտ առաջացնում մեծ հարցական», -գրված է շաբաթաթերթի հաղորդագրության մեջ:
Թերթը նաև հիշեցնում է, որ Լիբանանի հայոց թեմի 51-ամյա առաջնորդ Տ. Գեղամ արք. Խաչերյանը 2013թ. սեպտեմբերի 10-ին` Ազգային երեսփոխանական ժողովի արտակարգ նիստի ընթացքում ներկայացրել էր իր հրաժարականը: