կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-08 09:52
Քաղաքական

Ինչու են խուսափում

Ինչու են խուսափում

ՀՀ ԱԺ կանոնակարգի 113-րդ հոդվածը ստիպում է ԱԺ պատգամավորներին արտասահմանյան գործուղումներից վերադառնալուց հետո հանդես գալ հաշվետու ասուլիսով: Թեեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը հայկական պատվիրակության համար սկանդալներով լեցուն էր, սակայն Ստրասբուրգից վերադառնալուց հետո պատգամավորները չեն շտապում հանդիպել լրագրողների հետ: Ու սա այն դեպքում, երբ ԵԽԽՎ պատվիրակությունն այս հարցում մշտապես ամենապարտաճանաչն է եղել ու վերադառնալուց մեկ-երկու օր անց հանդես է եկել ասուլիսով:

 

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է, թե ինքը Ծաղկաձորում մասնակցում է կոնֆերանսի, եւս մեկ նման միջոցառում էլ պետք է տեղի ունենա չորեքշաբթի օրը: «Երբ ավարտեմ, ապա միգուցե եւ ասուլիս տամ»,- ասել է նա: