|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Համաներումը կկիրառվի մինչեւ սեպտեմբերի 21-ը. համոզված է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի կողմից ԱԺ-ին ներկայացված համաներման առաջարկը խորհրդարանը կքննարկի չորեքշաբթի օրը: Իսկ այսօր ԱԺ-ն ընդունել է քրեական դատավորության օրենսգրքի փոփոխությունները, որոնք, ԱԺ խոսնակի համոզմամբ, ուղղակի կապ ունեն այդ համաներման հետ:
ԱԺ նախագահը ողջունեց հանրապետության նախագահի քայլը: «Գտնում եմ, որ դրա համար շատ ճիշտ պահ էր ընտրված՝ անկախության 20-ամյակին էր նվիրված, և նախագահի այս քայլը կթուլացնի երկրում առկա լարվածությունը: Տարբեր երկրների նախագահներ նման մարդասիրական քայլեր իրականացնում են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: