|
Փոխարժեքներ
04 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.2 |
| EUR | ⚊ | € 444.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.9035 |
| GBP | ⚊ | £ 506.23 |
| GEL | ⚊ | ₾ 141.22 |
ՄԻՊ-ը հայտնում է, որ շուրջ 5 տարի ազատազրկման դատապարտված քաղաքացու նկատմամբ անարդարացիորեն չէր կիրառվում Ազգային ժողովի 2013 թվականի «Համաներում հայտարարելու մասին» որոշումը:
«Չստանալով հստակ պատասխան, թե ինչու իր որդու վրա չի տարածվում համաներում՝ դատապարտյալի մայրը դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:
Օմբուդսմենը պարզել է, որ hամաներման հայտարարման օրվանից քրեակատարողական հիմնարկն, ըստ պահանջվող ընթացակարգի, հարցում է կատարել Դատական դեպարտամենտ՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալի նկատմամբ երբևէ ներկայացվել է քաղաքացիական հայց, թե՝ ոչ, որպեսզի նրա նկատմամբ ևս համաներումը կիրառելի դառնա:
Շուրջ 5 ամվա ընթացքում 3 անգամ կատարված հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տրվել է նույնաբովանդակ պատասխան. դատապարտյալի նկատմամբ հարուցվել է մի քաղհայց, որը, սակայն, դատարանը չի ընդունել՝ սխալ տվյալների պատճառով:
Արդյունքում, այնուամենայնիվ, դատապարտյալի նկատմամբ համաներման որոշում այդպես էլ չէր կիրառվում:
Օմբուդսմենի կողմից Դատախազություն ու Արդարադատության նախարարություն ուղարկված գրություններից հետո միայն դատապարտյալի պատժի չկրած մասը կրճատվել է 1/3-ով` համաձայն համաներման որոշման»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: