ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով ռուս պաշտոնյաների նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին, նշել է, որ եթե ինքը լիներ նրանց փոխարեն` կդիմեր դատարան. հայտնում է Газета.Ru-ն:
Ես նրանց փոխարեն լինեի՝ վաղուց արդեն դատարան կդիմեի, քանի որ նրանք ոչ մի կապ չունեն Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Եվ հատուկ ընտրել են երկու խախոլի (ուկրաինացու) և մեկ հրեայի: Ձեռք են առնում»,- ասել է նա: