կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-01 15:05
Տարածաշրջան

Եթե հայերի տեղը լինեի, շատ կուրախանայի. թուրք սյունակագիր

Եթե հայերի տեղը լինեի, շատ կուրախանայի. թուրք սյունակագիր

Թուրքական ընդդիմադիր Diken թերթի լրագրող, սյունակագիր Մուրադ Սևինչն անդրադարձել է Թուրքիայի փաստաբանների միության ղեկավար Մեթին Ֆեյզիօղլուի այն հայտարարությանը, թե, ի հեճուկս «բոլորս հայ ենք» արտահայտության, պետք է գոռալ` «բոլորս թուրք ենք»: Նա, այսպես կոչված, «Խոջալուի կոտորածների» վերաբերյալ հայտարարել էր, որ «այդ օրը, ի հեճուկս ամեն տարի ապրիլի 24-ին ցույց անողների, «բոլորս հայ ենք» գոռալով` իրենց ժամանակակից լինելը ցույց տալ ցանկացողների և Արևմուտքի կողմից հավանության արժանանալ ցանկացողների, պետք է գոռալ` «բոլորս թուրք ենք»:

Սևինչն այդ կապակցությամբ ասել է. «Ես մի պարզ ճշմարտություն գիտեմ: Հրանտ Դինքի սպանության վայրում հունվարի 19-ից հետո եմ առաջին անգամ նման արտահայտություն լսել: Շատ էի հուզվել: Իհարկե, անհնար է Ֆեյզիօղլուի պես մարդուն բացատրել «բոլորս հայ ենք» արտահայտության իմաստը: Այս արտահայտությունը մի օր կարող է լինել «բոլորս թուրք ենք», մի օր` «բոլորս քուրդ ենք», մի օր` «բոլորս ալևի ենք», «բոլորս մուսուլման ենք», «բոլորս համասեռամոլ ենք», «բոլորս աթեիստ ենք»: Եթե նա այսքանը կարողանար հասկանալ, արդեն հասկացած կլիներ… Հոդվածի վերջին խոսքը թող հայ ընթերցողին, բարեկամին լինի: Նա (Ֆեյզիօղլուն) կարող էր նաև հայ լինել: Ինչ բախտավոր եք»: