|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ոստիկանությունը բոբո չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Պարզվում է՝ ոստիկանությունը անսում է ցուցարարների իրավագիտակցությանը: Եւ չնայած նրան, որ արդեն լռության ժամ է, ոստիկանությունը, դեռ, ինչպես ընդգծեց Պողոսյանը, որեւէ գործողության չի գնա: Հունան Պողոսյանը հայտարարեց, որ ցուցարարների մեջ կան սադրիչներ, եւ եթե նրանց բերման ենթարկեն, դա կնշանակի նոր սադրանք հրահրել: Անդրադառնալով քաղաքացիական հագուստով ոստիկաններին, Պողոսյանը հակադարձեց. «Ոնց որ երկնքից նոր իջած լինեք: Բոլոր երկրներում էլ կան, նրանք իրենց հստակ գործողություններն են իրականցնում, այն է՝ օպերատիվ աշխատանք»:
Պողոսյանը նաեւ հայտարարեց, որ քանի դեռ խաղաղ է երթը, ոստիկանությունը ուժ չի կիրառի: