կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-08-27 19:53
Առանց Կատեգորիա

Մեկ մրցակցով պակաս

Մեկ մրցակցով պակաս

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել Ռուստամ Իբրահիմբեկովին որպես նախագահի թեկնածու: Այս մասին գրում է 1new.az-ը: Ընդդիմադիր գործիչը ադրբեջանական Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահն է:

 

Մերժման պատճառը Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունն է: Կինոդրամատուրգը միաժամանակ Ադրբեջանի եւ ՌԴ քաղաքացի է, թեեւ նա հայտարարել էր, որ մտադիր է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից: