Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ ըստ դիմումատուի՝ 2013 թվականից ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, 2017 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացել է ծանուցում, ըստ որի՝ իր ներկայացրած աշխատանքային գրքույկի գրառումները և սոցիալական վճարների մասին տեղեկանքները չեն հիմնավորում նրա աշխատելու փաստը: Արդյունքում, ծառայությունը նվազեցրել է քաղաքացու աշխատանքային ստաժը, հետևաբար նաև կենսաթոշակի չափը: Միաժամանակ, քաղաքացուն տեղեկացրել են, որ ավելի վճարված 200.000 դրամը պետք է փոխանցել գանձապետական հաշվեհամարին։
Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, համապատասխան գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին, ինչի արդյունքում իրականացվել են լրացուցիչ ուսումնասիրություններ:
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է բողոք ներկայացրած անձի աշխատանքային ստաժը, 200.000 դրամը չի փոխանցվել գանձապետական հաշվեհամարին, ավելին՝ քաղաքացուն վճարվել է սխալմունքի արդյունքում շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը։