Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական ներխուժումը թեւակոխել է մեկ այլ, ոչ պակաս վտանգավոր փուլ, և մենք կշարունակենք աշխատել միասնաբար և անհապաղ Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ աջակցություն ինքնապաշտպանության համար այժմ և ապագայում․ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Օսթինը Պենտագոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ։
Հանդիպումից առաջ նախարարները մամուլի համար հանդես են եկել կարճ հայտարարությամբ։ Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ի և Անգլիայի հարաբերությունները բավականին ամուր են, և դրանք էլ ավելի են ամրապնդվել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։
ԱՄՆ նախարարը շարունակել է իր հայտարարությունը հետևյալ խոսքերով. «Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը համերաշխ են Ուկրաինայի զինված ուժերի և ժողովրդի հետ: Աշխարհը հիանում է նրանց քաջությամբ: Ես հպարտ եմ, որ աշխատում եմ ձեզ հետ՝ օգնելու համար պաշտպանել Ուկրաինայի Ժողովրդավարությունը և ինքնիշխանություն: Հիմա՝ ռուսական ներխուժման մասին: Այն թեւակոխել է այլ փուլ, որը ոչ պակաս վտանգավոր է, բայց մենք կշարունակենք աշխատել միասին և արագորեն Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ աջակցություն նրա ինքնապաշտպանության համար այժմ և ապագայում»:
Նախարար Ուոլեսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ուկրաինային աջակցելու համար. «Բառերն ու գործողությունները կարևոր են, բայց գործողություններն ավելի կարևոր են, քան խոսքերը: Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պատերազմում ԱՄՆ-ը միանշանակ ցույց է տվել իր տոկունությունը»:
Նշելով, որ ԱՄՆ-ը վաղուց է Ուկրաինային զենք մատակարարում, Ուոլեսն ասել է.«Ուկրաինան ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ կկարողանա պաշտպանել իր երկիրը ռուսական ագրեսիայից»:
Բեն Ուոլեսը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե «ՆԱՏՕ-ն մահացած ուղեղ է»: Ուոլեսը, մասնավորապես, ասել է. «Վերջին տարիներին որոշ մարդիկ քննադատել են ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ՝ այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն ողջ է, առողջ և միասնական»: