|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը football.ua-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և դոնեցկյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանի համար պաշտոնական առաջարկ ստացել ենք միայն Դորտմունդի «Բորուսիա»-ից: Դա միակ առաջարկն է: Մխիթարյանի պայմանագրի մեջ նշված չի եղել փոխհատուցման գումար, սակայն պայմանագիրը միակողմանի խզելու դեպքում նա պարտավոր է ակումբին վճարել 30 մլն դոլար տուգանք: Գումարը վճարելուց հետո կարող է գնալ այնտեղ, որտեղ կցանկանա»,- նշել է Պալկինը:
Հարցին, թե ի՞նչ կլինի Մխիթարյանի հետ, երբ նա որոշի վերադառնալ, ակումբի տնօրենն ասել է. «Իհարկե Մխիթարյանը կպատժվի: Նա չի միացել հավաքներին: Պայմանագրի մեջ նշված են բոլոր պատժամիջոցները, այնպես որ` դա խնդիր չէ մեզ համար»: