Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` առանց հարգելի պատճառներ ներկայացնելու, չի միացել դոնեցկյան ակումբի հավաքին:
Վերջին ժամանակներս Հենրիխ Մխիթարյանի` անգլիական «Լիվերպուլ» տեղափոխման մասին լուրերը ողողել են մարզական լրատվական դաշտը, սակայն ստույգ և պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան:
Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը «Спорт день за днем»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման մասին լուրերին:
«Հայտնի՞ է, արդյոք, Մխիթարյանի ապագան: Հայտնի է միայն այն, որ նա չի միացել թիմին, թեեւ պարտավոր էր այդ անել: Մենք չգիտենք, թե ինչ պատճառով նա չի միացել հավաքին: Եթե ֆուտբոլիստը մոտ ժամանանակներս չներկայա, ստիպված կլինենք տուգանել նրան: Նա ոչ մի պայմանագիր չունի «Լիվերպուլ»-ի հետ: Վստահ եմ, որ նրա տեղափոխման մասին լուրերը պարզապես բամբասանքներ են: Մենք «Լիվերպուլ»-ից ոչ մի առաջարկ չենք ստացել: Գիտեմ, որ թիմակիցների և մարզչի հետ կոնֆլիկտ չունի: Ակումբից հեռանալու ցանկություն` նույնպես: Այնպես որ` նրա պահվածքի մասին բոլոր հարցերը տվեք հենց նրան»,- ասել է Պալկինը: