|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ խորհրդարանում պատգամավորները չեն պաշտպանել պատգամավոր, հանրահայտ երգիչ, ՌԴ վաստակավոր արտիստ Իոսիֆ Կոբզոնի նախաձեռնությունը` խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄՆ հետ:
Դումայի պաշտոնյաներից Լեոնիդ Կալաշնիկովն ասել է. «Գուցե երգիչը գաղափարն առաջ է քաշել էմոցիոնալ տրամադրությամ մեջ, գուցե` մաքուր սրտով, բայց ոչ` գիտակցված ու տրամաբանված:Դիվանագիտական հարաբերությունները սովորաբար խզում են, երբ պետությունների միջև պատերազմ է ընթանում»: Որպես այլընտրանքային լուծում, Կալաշնիկովը առաջարկել է սահմանափակումներ սահմանել ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերություններում :