կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 13:56
Հասարակություն

Մենուա Հարությունյանը չմասնակցեց բանավեճին

Մենուա Հարությունյանը չմասնակցեց բանավեճին

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից ընդունված հայտարարության կապակցությամբ, ըստ որի` 15 էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրներ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, առաջարկում են միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ: Հայտարարությանը միացել է նաեւ Yerkir.am կայքը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, որ այս հայտարարությամբ, մեղմ ասած, կաղապարների մեջ պետք է դնել այն կայքերին, որոնք շուտ ծնվում, շուտ էլ մահանում են, չունեն աշխատակազմ, լրագրողներ եւ «ապրում են» բացառապես այլ լրատվամիջոցների նյութերի հաշվին: Արդեն ԱԺ աշնանային նստաշրջանում քննարկվելիք օրենսդրական նախաձեռնությունը, ըստ նրա, հնարավորություն կտա բռնելու խուլիգանի ձեռքը եւ կարգավորելու նրանց պահվածքը:

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանն ասաց, որ գուցե վերոհիշյալ հայտարարությունը որոշ չափով կարգավորի դաշտը, եւ արդեն աշնանը, օրինակ, ակտիվ հիպերհղման խնդրի առջեւ այլեւս ԶԼՄ-ները չկանգնեն, եւ առաջ գան նոր մարտահրավերներ:

 

Իսկ հայտարարությանը չմիացված blognews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց, որ իրենք կարող են ցանկացած ԶԼՄ-ի պահանջների շուրջ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել:

 

Ուշագրավ է, որ այս կարեւոր հանդիպմանը վերջին պահին հրաժարվեց գալ slaq.am կայքի սեփականատեր Մենուա Հարությունյանը: Նշենք, որ այս կայքը, հատկապես` լրագրողական շրջանակներում շատ է քննադատվում իր անբարեխիճ մրցակցության համար: Թե ինչո՞ւ վերջին պահին` առանց որեւէ բացատրության, Մենուա Հարությունյանը հրաժարվեց ներկայանալ բանավեճին, այդքան էլ դժվար չէ գուշակել: