Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Սահմանադրական դատարանը 2012թ. սեպտեմբերի 7-ին փաստաբան Գևորգ Գյոզալյանի և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սամվել Մնացականյանների դիմումների հիման վրա քննել է Արդարադատության խորհրդի որոշումները չբողոքարկելու սահմանադրականույան հարցը: ՍԴ-ն մեկնաբանել է, որ ՀՀ Արդարադատության խորհրդի (ԱԽ) կարգապահական հանձնաժողովը պարտավոր է անձի դիմումը մերժելու դեպքում, ողջամիտ ժամկետում, իր պատասխանում հիմնավորել դատավորի նկատմամբ վարույթ չհարուցելու պատճառները:
Սակայն 2013թ. մայիսի 7-ին կայացած որոշումով Վճռաբեկ դատարանը կրկին մերժել է փաստաբանի' նոր երևան եկած հանգամանքների հիմքով ընդդեմ Արդարադատության խորհրդի ներկայացրած վճռաբեկ բողոքը:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Գյոզալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը չի կատարում իրեն վերապահված իրավունքները և հասարակության աչքին ընդամենը «թոզ է փչում»` հայտարարելով, թե «իրավունք է զարգացնում», մինչդեռ, ըստ փաստաբանի, կան բազմաթիվ օրինակներ, որոնք արտացոլում են այդ դատարանի անգործությունը:
Գ. Գյոզալյանը կոչ արեց պատկան մարմիններին` վերահսկել, որպեսզի Վճռաբեկ դատարանը կատարի ՍԴ-ի որոշումները: «Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին կարող ենք շնորհավորել, քանի որ նրանք օրենքից դուրս են, իսկ քաղաքացիների դիմումները քննելու կարիք ամենևին չունեն»,- հայտարարեց նա և հավելեց, որ այդ ամենը խայտառակություն է իրեն իրավական պետություն հռչակած Հայաստանի Հանրապետության համար:
Ըստ նրա` երբ քաղաքացիներն այս կամ այն դատավորին կարգապահական տույժի ենթարկելու համար դիմում են ԱԽ, մերժում են ստանում: Նրանց հիմնականում պատճառաբանոււմ են, որ դատավորին տույժի ենթարկելու համար բավարար հիմքեր չկան:
Փաստաբանը դիմել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ապահովել դատական իշխանության բնականոն գործունեությունը: