Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեկնաբանեց դատարանի որոշումը:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը անսպասելի որոշում էր կայացրել դատաքննությունն ավարտելու մասին։ Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում էր կայացրել հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի խոսքով` դատավոր Արմեն Դանիելյանի կողմից առանց Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու խորհրդակցական սենյակ հեռանալու անակնկալ որոշումը նպատակ էր հետապնդում խուսափել արդարադատության իրականացնելուց։ Նա նաև հավելեց, որ պաշտպանական կողմը որևէ միտում չուներ ձգձգելու դատական նիստերը:
«Դատարանը մի կողմին լսել է, մյուս կողմին՝ ոչ. սա խայտառակություն է մեր դատական համակարգի համար»,–ասաց նա։