կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-09 17:16
Քաղաքական

Անկախ է, ինչ ուզի՝ կանի

Անկախ է, ինչ ուզի՝ կանի

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ Էլինար Վարդանյանին ԲՀԿ-ից հեռացնելու պատճառը եղել է միմիայն նրա պասիվ կեցվածքը, կուսակցության աշխատանքներին չմասնակցելը, ԲՀԿ խմբակցությունում պասիվ գործելաոճը:

Yerkir.am-ի հարցին, թե Գագիկ Ծառուկյանը մտավախություն չունի՞, որ իրեն էլ կհեռացնեն ԲՀԿ խմբակցությունից պասիվ լինելու պատճառով, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի ո\'չ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության, ո\'չ էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Նա անկախ պատգամավոր է»:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը շարունակելո՞ւ է նախկինի պես չմասնակցել ԱԺ նիստերին ու օրենսդիր գործունեությանը, նրա մամուլի խոսնակը պատասխանեց. «Ես տեղեկացված չեմ Գագիկ Ծառուկյանի առաջիկա պլանների մասին»:

Նշենք, որ թեեւ Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է անդամակցությունը ԲՀԿ-ին, բայց ԱԺ-ում չի հայտարարել խմբակցությունից դուրս գալու մասին եւ չի հռչակվել որպես անկախ պատգամավոր: Ավելին` ԱԺ-ի պաշտոնական կայքում նշված է, որ նա շարունակում է մնալ ԲՀԿ խմբակցությունում, ավելին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: