|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը նոր մշակույթի նախարարի` Արմեն Ամիրյանի հետ կապված հույսեր ունի: Այսօր նա լրագրողներին ասաց, որ Արմեն Ամիրյանը հաճելի, գեղեցիկ մարդ է, արվեստ կա մեջը: «Նա շատ լուրջ, ճաշակով մարդ է, ինչը շատ կարևոր է: Նոր վարչապետը գոնե հաճելի դեմքերով նախարարներ նշանակեց, թե չէ` էն ի՞նչ էր, նայում էիր դեմքերին ու վախենում: Ինչ վերաբերում է Ամիրյանին, ապա կուզեմ ասել, որ հիմա ուղղակի չպետք է նրան խանգարել»,- նշեց Ծատուրյանը:
Խոսելով այն մասին, որ Հասմիկ Պողոսյանը 10-ամյա պաշտոնավարումից հետո, ի վերջո, լքեց աթոռը, նա հիշեց Վարդան Պետրոսյանի արձագանքը, թե` «լավ է, չհավաքած տեղաշորը գնաց»: