Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից անհետաձգելի համարված` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, մատնանշեց նաև նորանշանակ վարչապետի ուղերձը` համարելով դա առաջին քայլ և մոտեցում առկա խնդիրների լուծման համար: «Բարեփոխումները կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար: ԱԺ քննարկմանը կներկայացվի համապատասխան օրենքի նախագիծ, որով կկասեցվեն վճարումներ չկատարելու համար նախատեսված տույժերն ու տուգանքները»,- ասաց Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ կառավարության կողմից ներկայացվում է օրենսդրական փաթեթ, որը չի հակասի Սամանադրությանը և ընդունելի կլինի հասարակության կողմից:
Նա նշեց, որ առաջարկվում է օրենքի 87 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` մինչև սեպտեմբերի 30-ը` նոր օրենսդրական փաթեթի ընդունումը, քաղաքացին ազատվում է վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվությունից:
«Պատրաստակամ ենք բոլոր կողմերի հետ քննարկել առկա խնդիրները, որ համատեղ ուժերով առաջ գնանք»,- ասաց նախարարը: