Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի Մալաթիա համայնքի նախկին թաղապետի որդու` Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնին: Այսպիսի եզրակացության են հանգել դատաբժիշկները` նշանակված փորձաքննության արդյունքում:
Փորձագետները նաև եզրակացրել են, որ Ա.Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, որոնք էլ մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան:
2013թ. հունվարի 13-ին` ժամը 07:05-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա Անդրանիկ Զատիկյանի դիակը: «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ, նրա դիակի զննությամբ, աջ ոտքի գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլ գրամանոց ներարկիչ, որի ասեղի հատվածում առկա է եղել արնանման հետք, գուլպայի միջից հայտնաբերվել էր նաև անձեռոցիկի կտոր` արնանման հետքով:
Նույն օրը նշանակվել էր Ա.Զատիկյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ հաջորդ օրը՝ նաև դիակի աջ ոտքի գուլպայի միջից առգրավված 5 մլ գրամանոց ներարկիչի դատաքիմական փորձաքննություն: Դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն` 5 մլ ծավալի համար նախատեսված, մեկանգամյա օգտագործման ներարկիչի, ասեղի և ասեղակալի վրա առկա գորշագույն նյութի հետքերը իրենց բաղադրության մեջ պարունակում են մեթադոն տեսակի թմրակտիվ բաղադրատարրերի հետքեր, որոնց քանակական հաշվարկը և սկզբնական թմրամիջոցի պատրաստման եղանակը հնարավոր չէր պարզել հետքերի աննշան, չնչին քանակության պատճառով:
Հիմնվելով հիշյալ փորձաքննությունների եզրակացությունների վրա` ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Վ.Կալաչյանը 2013թ. մարտի 21-ին հարուցվել է քրական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով' անհայտ անձի կողմից Անդրանիկ Զատիկյանին ապօրինի կերպով մեթադոն և հաշիշ տեսակի թմրամիջոցներ իրացնելու դեպքի առթիվ: