|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
ԱՄՆ պետդեպարտամենի մամուլի քարտուղար Վիկտորյա Նուլանդը, անդրադառնալով հայաստանյան ընտրություններին, նշել է, որ համամիտ է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության արտահայտած կարծիքների հետ, թե ընտրություններն անցել են հանգիստ եւ համակարգված պայմաններու,մ եւ որ լրագրողները կարողացել են հավասար լուսաբանել դրանք:
Սակայն Նուլանդն ընդգծել է ԺՀՄԻԳ-ի այն մտահոգությունը, որ պետական պաշտոնյաների շրջանակներում բացակայում էր անկողմնակալությունը, իսկ վարչական ռեսուրսները չարաշահվել են:
«Գործընթացին անպատեհ միջամտելու դեպքեր կային, հատկապես` գործող իշխանությունների վստահված անձանց կողմից: Այդ լուրջ խախտումները պետք է հետաքննվեն»,- հայտարարել է նա ճեպազրույցում: