|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են օրենսդրական դաշտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացման եւ ընդլայնման մասին: Նախագահ Սահակյանի խոսքով` այն կարեւոր է թե' ներքին, թե' արտաքին քաղաքական տեսանկյուններից:
Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վասիլի Աթաջանյանը: