|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին և հորդորեց դադարեցնել աղմուկը և հասարակական կարգի խախտումը: Օսիպյանը նշեց, որ տարածքում կան բազմաբնակարան շենքեր, և աղմուկը խաթարում է շենքերի բնակիչների հանգիստը: Փոխոստիկանապետը նշեց՝ զգացվում է, որ այս հավաքը չունի կազմակերպիչներ և անօրինական է:
Ցուցարարներից մեկի դիտարկմանը, թե ժողովուրդը 23:00-ին սպասում էր ոստիկանության հայտարարությանը, մինչդեռ նրանք որևէ բան չհայտարարեցին, Օսիպյանը պատասխանեց, որ ոստիկանությունը հայտարարել է, որ այս հավաքն անօրինական է:
Ցուցարարներից մեկը Օսիպյանին մեղադրեց սադրանք կազմակերպելու մեջ, իսկ Օսիպյանն էլ բարկացած պատասխանեց, որ սադրանք բառը ցուցարարներից ոմանք իրենց պետք է պահեն: Ցուցարարը նշեց նաև, որ իրենց մեջ սադրիչներ չկան, իսկ ովքեր էլ հայտնվում են, նրանք ուղարկված են: Ցուցարարների և Օսիպյանի միջև խոսակցությունները վերածվեցին փոխադարձ վիրավորանքների և վիճաբանության: