Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-02-02 00:47
Առանց Կատեգորիա

Երկիրն ապակայունացնելու փորձ եղել է նաեւ Թուրքիայում

Երկիրն ապակայունացնելու փորձ եղել է նաեւ Թուրքիայում

 

Թուրքական իշխանությունները հաստատել են այն տեղեկատվությունը, թե մայրաքաղաք Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 2 մարդ է մահացել` մահապարտ ահաբեկիչը եւ դեսպանատան թուրք աշխատակիցը: Վիրավորների հստակ թիվ չի ներկայացվում: Ռումբը պայթել է, երբ ահաբեկիչն անցել է X-Ray սարքի միջով: Պայթյունի հետեւանքով փլուզվել է դեսպանատան պահակակետը:

 

Թուրքայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն նշել է, որ կատարվածը չի ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել նաեւ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հայտարարել է, որ փետրվարի 1-ի ահաբեկչությունն ուղղված էր երկրի կայունության դեմ: Վարչապետը նաեւ հայտնել է, որ այն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է «Հեղափոխական ժողովրդի ազատագրման ճակատ» կուսակցության կողմից:

 

Արդեն հայտնի է նաեւ ահաբեկչի ինքնությունը: Նա ազգությամբ թուրք է եւ նախկինում դատապարտված է եղել:

 

Թե որն է եղել ահաբեկչության պատճառը, հստակ չէ: CNNTurk-ը մեկնաբանել է, թե հարձակումն իրականացվել է ԱՄՆ նորընտիր պետքարտուղար Ջոն Քերիի «պատվին»: Մինչդեռ «Հյուրիեթ»-ը մեջբերում է HDN պարբերականի մի սյունակագրի խոսքերը, թե Սիրիայում, Լիբիայում, Մալիում ու Ալժիրում տեղի ունեցող իրադարձություններն անպտուղ չեն մնա: Նա նաեւ գրել էր, որ Թուրքիան եւ արեւմտյան երկրները պետք է պատրաստ լինեն ջիհադների: