|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Սիրիայի ղեկավարությունը վճռականորեն դատապարտում է Վաշինգտոնի դիրքորոշումը` կապված Իրանում բողոքի ակցիաների հետ, և համարում է, որ դա ուղղված է տարածաշրջանում իրադրության ապակայունացմանը. հայտնում է РИА Новости-ն` Սիրիայի ԱԳՆ-ի հաղորդագրությանը հղումով:
Ավելի վաղ` երկուշաբթի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանում փոփոխությունների ժամանակն է:
Սիրիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ «Սիրիան լիովին աջակցում է Իրանին և կոչ անում հարգել Իրանի ինքնիշխանությունը ու չմիջամտել նրա ներքին գործերին»:
«Սիրիան համոզված է, որ Իրանը` կառավարությունը, ղեկավարությունը և ժողովուրդը, կկարողանա հաղթահարել տեղի ունեցող իրադարձությունները»,- ասվում է փաստաթղթում: