Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայրիկյանի հրապարակած տեսակետը` իր մահափորձի վերաբերյալ, ինչ-որ չափով արտահայտում է այն ինֆորմացիոն միտումները, որ կան Հայաստանում. այսօր կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ կարծիք հայտնեց Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը:
Նա, սակայն, ասաց, որ ինքը չի կարծում, թե նման կարծիքն իշխող է Հայաստանում, բայց նշեց, որ, այնուամենայնիվ, կա` Հայաստանի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական բնույթի բոլոր դժբախտությունները, բոլոր բացասական երեւույթները կապվում են Ռուսաստանի գործունեության հետ:
«Իհարկե, չգիտենք, թե ով է քաշել ատրճանակի ձգանը, բայց որ Հայրիկյանի դեմ մահափորձը այս կամ այն կերպ Ռուսաստանի կամ ռուսական քաղաքականության հետ կապելու փորձ է արվում, ինձ թվում է, որ այդ գիծը բավականին անարդյունավետ է: Որովհետեւ Հայաստանում հասարակական կարծիքի դրսեւորումներում, որ բավականին կոնսոլիդացված են այս հարցում, չկան միջադեպը Ռուսաստանի հետ կապելու միտումներ»,- ասաց Անդրեյ Արեշեւը:
Իսկ Ռուսատանի անունը շահարկելը, նրա կարծիքով, ընտրությունների նախաշեմին Հայաստանի հասարակական կարծիքի վրա ազդելու միջոց է` քաղաքական ծայրահեղականության եւ տեռորիզմի միջոցով: