Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրիկյանի դեմ մահափորձը ոչ ոքի ձեռնտու չէր, բայց ամեն դեպքում ինչ-որ մեկը կրակել է, չէ՞. այսօր կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետն ավելացրեց, որ ով կրակել է` լինի միայնակ Հերոստրատ, անհավասարակշիռ մարդ, անհավասարակշիռ մարդկանց խումբ, մարդիկ, ովքեր որոշել են, որ իրենց շահերը սպառնալիքի տակ են, բիզնեսի ներկայացուցիչներ, ինչ-որ կենցաղային երեւույթ է թե էլի ինչ-որ բան, կարելի է միայն ենթադրել, մինչեւ հետաքննությունը կոնկրետ բան չպարզի: Իսկ իմանալով մեր երկրի իրողությունները` կարող ` ասել, որ նույնիսկ հետաքննության ավարտից հետո, եթե հայտնվի դրա արդյունքը, միեւնույն է, դրան ոչ ոք չի հավատալու եւ բոլորը փորձելու են ինչ-որ մտացածին պատմություններ ու պատճառներ գտնել, ամեն կողմից դավադրություն փնտրել եւ այլն:
Իսկանդարյանը ռուս փորձագետներին հորդորեց չտխրել միջադեպի հարցում ռուսական հետք տեսնելու` որոշ դրսեւորումներից, քանի որ Հայաստանում ոչ միայն Մոսկվայի ձեռքն են փնտրում միջադեպում, այլեւ շատ այլ` երբեմն նույնիսկ անհավանական տարբերակներ առաջ քաշում: Բանախոսը նշեց, որ նույնը կատարվում է նաեւ ներքին քաղաքական շրջանակներում` բոլորը փորձում են հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, առաջ են քաշում ամենատարբեր վարկածները, ինչը շատ նորմալ ու այս վիճակին բնորոշ երեւույթ է: Կարեւոր են հետեւանքները:
Իսկ ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա Իսկանդարյանը նշեց, որ եթե Հանրապետականների գլխավոր խնդիրը մինչ կրակոցն այնպես անելն էր, որ Սերժ Սարգսյանը չհավաքի 90 տոկոս ձայն, ապա ՀՀԿ-ականների գլխավոր խնդիրն է այժմ այնպես անել, որ ինչքան հնարավոր է արագ եւ փոքրիշատե հանգիստ անցնեն այս ընտրությունները: