կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-30 16:20
Առանց Կատեգորիա

Սոսո Պավլիաշվիլիին մեղադրում են ընկերոջ սպանության մեջ

Սոսո Պավլիաշվիլիին մեղադրում են ընկերոջ սպանության մեջ

Սոսո Պավլիաշվիլիին մեղադրում են իր մանկության ընկերոջ`  գործարար  Ավտո Ադուաշվիլիի սպանության մեջ. հաղորդում է Apsny.ge-ն` մեջբերելով «Գուրիա նյուզ»-ի հոդվածը:



Հոդվածում հեղինակը նշում է, որ սպանության մանրամասներին ծանոթացել է սպանվածի ընտանիքի անդամների շնորհիվ, որոնք հայտարարել են, թե երգիչը կապ ունի գործարարի սպանության հետ:

 

Ադուաշվիլիի սպանության կասկածանքով 2012-ի դեկտեմբերի 12-ին ձերբակալվել են Սոսոյի քրոջ ամուսինն ու ևս երեք հոգի: Նշվում է նաև, որ Վրաստանի ՆԳՆ-ն որևէ հայտարարություն չի արել ձերբակալվածների և սպանության դրդապատճառների վերաբերյալ:

 

Կայքը նշում է, որ «Ռուստավի 2»-ը կապ է հաստատել երգչի հետ, որն իր հասցեին հնչած մեղադրանքներն անհեթեթություն է որակել:

 

Ավտո Ադուաշվիլիին սպանված են գտել սեփական մեքենայի մեջ` անցած տարվա նոյեմբերի 23-ին: