Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության միջնորդությությունն ու երեք անձի սպանության մեջ մեղադրվող` Մարմարիկ գյուղի բնակիչ` 27-ամյա Հայրապետ Սեփոյանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը:
Ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ 2015 թվականի նոյեմբերի 16-ին Հանքավան գյուղի Տաք ջուր կոչվող վայրի ճանապարհին անհայտ անձը կրակահերթ է արձակել Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, արդյունքում` սպանվել էին Հրազդան քաղաքի բնակիչներ Վահե և Վարդան Գալստյանները, նրանց ընկեր Արմեն Հովհաննիսյանը:
Սպանված եղբայրները Հրազդանում հայտնի գործարար Ֆուզոյի որդիներն էին, իսկ գործով կալանավորվածը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի ազգականն է:
Դեպքի առթիվ նոյեմբերի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ռազմամթերքի ձեռք բերել, պահել)։ Նույն օրը որոշում է կայացվել քննչական խումբ ստեղծելու մասին։