|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին նոր մեղադրանք է ներկայացնում. նա կազմակերպել է Գերագույն ռադայի պատգամավոր Ռվգենի Շչերբանի սպանությունը. տեղեկացնում է РБК-ն:
Գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը Առաջին ազգային հեռուստաալիքի եթերից հայտարարել է, որ Տիմոշենկոյի մեղքը պատրաստ են ապացուցել մի քանի վկաներ: Պատգամվորի որդին նույնպես չի կասկածում, որ նախկին վարչապետը մասնակից է իր հոր սպանությանը:
Ըստ Կուզմինի` Տիմոշենկոյի դեմ պաշոտնական մեղադրանք ներկայացնելուն խանգարում է վերջինիս առողջական վիճակը, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը գլխավոր դատախազությունը ստացել է դեռեւս այս տարվա գարնանը:
Եվգենի Շչերբանը սպանվել է Դոնեցկի օդանավակայանում 1996 թվականին:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն ներկայումս պատիժ է կրում ՌԴ-ի հետ գազային պայամանագիր կնքելիս պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեղադրանքով: Նրա առողջական վիճակը ծանր է, եւ նրան գաղութից տեղափոխել են Խարկովի հիվանդանոց: