Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքի ժամանակ ներկայացվել էր 15 պահանջ, դրանցից երեքն ընդգծվել էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ ընդգծված պահանջներից մեկը Մարտի 1-ի դեպքերի մեղավորներին բացահայտելն ու պատժելն է:
Ըստ նրա` քանի որ այդ պահանջը չի կատարվել, ապա դա կարելի է իշխանության կողմից ինքնախոստովանության քայլ համարել` հենց իշխանությունն է կազմակերպել այդ սպանությունները:
Դ. Շահնազարյանը նաեւ նշեց, որ մարտիմեկյան դեպքերի կրկնություն չի լինի երբեք, եւ որ ՀԱԿ-ն այս երեք տարիների ընթացքում իր քայլերը ճշգրտորեն հաշվարկել է ու իշխանություններին հնարավորություն չի տվել եւս մեկ անգամ նման գործողություն կատարել:
Ավելին. «Ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխությունն անցնելու է առանց որեւէ ցնցման, էլ չասած, որ մենք բացառում ենք իշխանության կողմից կատարված նման ողբերգության, ահաբեկչության կրկնությունը»:
Հարցին, թե ի՞նչ է ակնկալվում ապրիլի 8-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքից, եթե հաշվի առնենք այն, որ վերջին հանրահավաքից հետո ժողովրդի մի մասը հիասթափվել էր, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, թե այս մեկը նախորդին չի զիջի իր բազմամարդությամբ. «Խոստանում ենք, որ չեք հիասթափվի»: