Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Ստամբուլում քաղաքացիական հասարակական բազմաթիվ կազմակերպությունների անցկացրած' «Հրանտի բարեկամները խոսում են 1915 թ-ի մասին' նրա թողած տեղից» թեմայով խորհրդաժողովում ունեցած ելույթում թուրք գրող, սոցիոլոգ Իսմայիլ Բեշիքչին հայտարարել է, որ «հայերն ու քրդերն այս աշխարհագրության բնիկ ժողովուրդներն են»: Այս մասին հայտնում է թուրքական ilkehaber.com լրատվական կայքը:
«Այս հողերի օտար ժողովուրդը թուրքերն են: Հայերն ու քրդերն այս աշխարհագրության բնիկ ժողովուրդներն են: Թուրքերը ցեղասպանել են հայերին, հույներին աքսորել, արդունաբերության ազգայնացման անվան տակ, քրդերին էլ տալով հայերից մնացած ապրանքները, ասել են' «Դուք թուրք եք»»,- հայտարարել է նա:
Հանդիպման բացման խոսքում Սիբել Օզբուրունն ասել է. «հայերի նկատմամբ ցեղասպանության եւ կոտորածների մտածելակերպը Թուրքիայում շարունակվում է, ինչի ցուցադրությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում փետրվարի 26-ի բողոքի ցույցի ժամանակ հակահայկական դրսեւորումներն էին»:
Գրող Ֆիքրեթ Բաշքայան, նշելով, որ կոտորածների հիմնական նպատակն ազգային պետության ըմբռնումն է եղել, ասել է, որ Թուրքիայում պաշտոնական պատմությունը միտումնավոր աղավաղվել է:
Ակադեմիկոս Բասքըն Օրանն էլ հայտարարել է. «Թուրքերին եւ հայերին լավ ճանաչող Հրանտ Դինքն ախտորոշել է թուրքերի պարանոյան եւ հայերի տրավման: Երրորդ կողմ չդարձած Հրանտը հավատում էր, որ այս հարցը պետք է լուծեն երկու կողմերը»: