|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ծաղկաձորում հոկտեմբերի 11-15-ը կանցկացվի «Հայկական ճակատագիրը օտարագիր հայ գրողների ստեղծագործության մեջ» թեմայով համաժողովը:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը yerkir.am-ին տեղեկացրեց, որ համաժողովի միջոցով քայլ են անում ճանաչելու օտարագիր գրականությունը եւ փորձում այն դարձնել հայ գրականության փաստ:
«Գրեթե բոլոր գրողների առանցքային թեման Հայաստանն է, Հայոց ցեղասպանությունը, հայ մարդու կերպարը»,- ասաց Լ.Անանյանը:
Նշենք, որ համաժողովին կմասնակցեն 14 երկրներից Հայաստան ժամանած շուրջ 32 օտարագիր գրողներ: