կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 15:10
Իրավական

Միասնական քննչական մարմնում կաշխատի 800 քննիչ

Միասնական քննչական մարմնում կաշխատի 800 քննիչ

Միասնական քննչական կոմիտեի մասին օրենքը գրեթե պատրաստ է` ներկայացնելու համար կառավարություն: Այս մասին Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքով` ԱԺ-ի կողմից օրենքն ընդունվելու և ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ նախագահը պետք է 10 օրվա ընթացքում ընտրի կոմիտեի նախագահին:

 

Ըստ նրա` մարմնի ստեղծումից հետո միջդատավարական վարույթում 10 անգամ կավելանա քրեական գործերի քանակը:

 

Նշենք, որ, ըստ օրենքի, ձևավորվելիք միասնական քննչական մարմնում նախատեսվելու է 1000 հաստիք, որոնցից 800-ը լինելու են գործող քննիչներ:

 

Քննարկման ժամանակ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Արթուր Ղամբարյանը ներկայացրեց այն կարևորագույն գործառույթները, որոնք պետք է վերապահվեն միասնական քննչական մարմնին:

 

1.Միասնական քննչական մարմնի ղեկավարը պարտավոր է կազմակերպել նախաքննությունը պատրաստող միասնական ուղեցույցներ:

2.Ապահովել միասնական քննչական մարմնի քննիչների թե' ներքին, թե' արտաքին անկախությունը:

3.Բարձրացնել քննչական մարմնի ծառայողների որակավորումը:

4. Մարմնի բոլոր ծառայողները, բացի ղեկավարից և նրա տեղակալից, պետք է տարեկան վերապատրաստում անցնեն Արդարադատության ակադեմիայում:

 

Ի դեպ, երեկ Արթուր Ղամբարյանը դատախազության համակարգից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Նա դատախազությունում համակարգում էր իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի աշխատանքները եւ զբաղեցնում տվյալ բաժնի պետի պաշտոնը։