|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը 18.00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը։
Բքի, անբավարար տեսանելիության ու առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Թալին-Մարալիկ-Գյումրի, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհահատվածները, Կոտայքի և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: