Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ»-ը գրում է, Մինչ Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից հայտարարում է, թե իրենք աղբամանն են նետել ուժի դիրքից հանրային խոսքը, նրա մերձավոր օլիգարխները մեկը մյուսի հետևից աղբամանն են նետում իրենց նախագահի խոսքերը' դրսևորելով լկտի պահվածք հանրային խոսքի ներկայացուցիչների' լրագրողների հանդեպ:«Ջրաշխարհի»,«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Ակվատեկի»,Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու սեփականատեր Խաչի Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի երիտասարդ լրագրողուհուն անվանել է «պրաստիտուտկա»' իրեն ուղղված ոչ այնքան ցանկալիհարցին ի պատասխան: «Դե գրի՛, ազիզ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիուտկա ես, էդ էլ կարաս գրես»,- իր մեջ կուտակված հակասական զգացմունքները պոռթկացել է Ձվերի Խաչիկը:
«Եթե «պրաստիտուտկաների» մասնագետ այս պարոնը մի պահ շփոթել է, թե ինքն ում հետ է խոսում, ապա մենք, 10 օր հրապարակային ներողության սպասելուց հետո, նրան կհիշեցնենք՝ դատարանո՛ւմ»,- հավելում է թերթը: