|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հայ ֆեստ» 9-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում երեկ Ազատության հրապարակում պետք է բացօթյա ցուցադրություն լիներ:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրին «Հայ ֆեստ»-ից, «Միհր» թատրոնի «Սեւ ամրոց» ներկայացումը հանվել է փառատոնի խաղացանկից, քանի որ Ազատության հրապարակում երեկ բոլորովին այլ ներկայացում էր ցուցադրվում:
Մինչ ՀԱԿ-ն ու իր համախոհները Ազատության հրապարակում լսում էին «Արիա» խմբի «Я свободен» («Ես ազատ եմ») երգը եւ փորձում երգին համահունչ ճառեր հորինել` որոշ մարդիկ բանից անտեղյակ նույնպես գնացել էին Ազատության հրապարակ` «Հայ ֆեստ»-ի շրջանակներում բացօթյա ներկայացում դիտելու:
Նրանք, այնուամենայնիվ, դժգոհ չեն մնացել, քանի որ ՀԱԿ-ի կողմից կազմակերպված ներկայացումն են դիտել, որը թեեւ խաղացանկային չէր, բայց լավ էր բեմադրվել...