Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս տարի լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի կազմավորման 80-ամյակը: «Երևան Ջազ ֆեստ 2018»-ը (Yerevan Jazz Fest 2018) հոբելյանական տարվան նվիրված միջոցառումներից մեկն է, որից անմասն չի մնացել նաև Արցախի հանդիսատեսը. տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Armenian Jazz Association -ի, Mezzo Production -ի նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ` Արցախն առաջին անգամ ընդգրկվել է «Երևան Ջազ ֆեստ»-ի ծրագրում: Նոյեմբերի 11-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում կայացել է աննախադեպ համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել Արցախի պետական ջազ նվագախումբը, երգչուհիներ Տաթևիկ Բալայանը, Լիլիթ Ավանեսյանը, Գոհար Ալեքսանյանը, շեփորահար Դավիթ Թադևոսյանը (Երևան) և աշխահահռչակ ջազմեն, երգահան և երաժիշտ Սերգեյ Մանուկյանը:
Ջազի հայկական ասոցեացիայի նախագահ Կամո Մովսիսյանը նշել է, որ «Երևան Ջազ ֆեստ»-ը գոյություն ունի 4 տարի և այս տարի որոշել են փառատոնին ընդգրկել շատ հարազատ Շուշի քաղաքը: «Շուշիի հետ կապված այլ հետաքրքիր ծրագրեր էլ ունենք, որոնց իրականացման համար անհրաժեշտ է Արցախի պետական մարմինների աջակցություն, ոգևությունը»,- ավելացրել է Կամո Մովսիսյանը: