|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր «Հայ ֆեստ» թատերական միջազգային փառատոնի վերջին օրն է:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի հանդիսատեսի շարժ է նկատվում, իսկ լուսաբանության առումով շատ ակտիվ են ինտերնետային կայքերը. «Օն լայն ակտիվությունը շատացել է նաեւ հանդիսատեսի շրջանակներում. անհամեմատ շատ մարդիկ են մտնում մեր կայք` ինֆորմացիա ստանալու համար, զանգահարում` քիչ»:
Հարցին, թե ո՞րն ներկայացումն էր ամենից ավելի ցնցել հայ հանդիսատեսին եւ որը, ընդհակառակը, այնքան էլ դուր չէր եկել, Ղուկասյանը պատասխանեց, որ հանդիսատեսին շատ է դուր եկել Բուլղարիայի Կրեդո թատրոնի «Հայրիկը միշտ ճիշտ է» ձյունե կատակերգությունը, իսկ հանդիսատեսին համեմատաբար քիչ է հետաքրքրել Չեխիայի «Անէքսզյուդ» թատրոնի «Կայսրություն ստեղծողները» դրաման: