|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«ՉԻ» տեղեկություններով` Հայաստանում օլիգարխի համարում ունեցող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, առաջիկայում պատրաստվում է լքել հանրապետությունը:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն` նա այս օրերին զբաղված է իր ունեցվածքի, մասնավորապես` Հայաստանում եղած անշարժ գույքի վաճառքով: Ավելացնենք, որ վերջերս մենք տեղեկացրել էինք, որ Լեւոն Սարգսյանը տարբեր բանկերից մեծ վարկեր է վերցրել, եւ հիմա որոշակի դժվարություններ են առաջացել այդ պարտքերը փակելու հետ:
Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն այլեւս դադարել է առաջվա պես սիրել Լեւոն Սարգսյանին, իսկ սա նվազագույնը նշանակում է, որ գալիք խորհրդարանում Ալրաղացի Լյովն այլեւս ներկայացված չի լինի: Ինչ վերաբերում է նրա` Հայաստանը լքելու խոսակցություններին, ապա, մեր տեղեկություններով, նա պատրաստվում է հանգրվանել եվրոպական որեւէ երկրում: