Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Երեկ տարածվեց հերթական հրաժարականի մասին տեղեկությունը, որը, սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատվել: Իշխանական շրջանակներից արտահոսք եղավ, որ հրաժարական է տվել քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը:
ՀՀ նախկին ոստիկանապետը, ըստ նույն աղբյուրների, պետք է նշանակվի Գեղարքունիքի մարզպետ:
ՀՀ մի շարք մարզպետների պաշտոնանկությունների շարքում նշվում է նաեւ ԲՀԿ-ական երկու մարզպետների` Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի եւ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի անունները:
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը Հայկ Հարությունյանի հրաժարականի լուրը ճշտելու համար առաջարկեց դիմել Սերժ Սարգսյանի խոսնակին: Վերջինս մեր զանգերին չպատասխանեց, փոխարենը ՔԿՎ խոսնակ Գոռ Ղլեչյանը հերքեց լուրը:
Ըստ որոշ տեղեկությունների` հրաժարականների հաջորդ խմբաքանակի մասին հայտարարվելու է մի փոքր ուշ: