Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հայտնագործություն արած չենք լինի, եթե ասենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն հիմնական քարոզչական շեշտը դնում է Տարոն Մարգարյանի անձի վրա, եւ ՀՀԿ-ի անունը քարոզարշավի ընթացքում համարյա չի հնչում, ու տպավորություն է, որ սրանք ոչ թե Երեւանի ավագանու, այլ Տարոն Մարգարյանի ընտրություններն են: Այն, որ ամեն կերպ փորձ է արվում մարդկանց ուշադրությունը սեւեռել այն բանի վրա, թե որքան լավն է Տարոն Մարգարյանը, եւ հնարավորինս քիչ ընդգծել, որ նա իշխող ՀՀԿ-ի ցուցակն է գլխավորում եւ նախեւառաջ ՀՀԿ-ի քաղաքապետն է լինելու, դա արդեն փաստ է:
Այսօր մի ուշագրավ դեպք տեղի ունեցավ Նոր Նորք վարչական համայնքում, որի բնակիչների հետ հանդիպման էր եկել Տարոն Մարգարյանը: Նա առանց ՀՀԿ կրծքանշանի էր, մի քանի րոպե կրծքանշանը ձեռքում ուսումնասիրելուց հետո Տարոն Մարգարյանը այն պարզապես գրպանը դրեց: Իսկ թե ինչո՞ւ է նման բան արվում, առավել քան հասկանալի է:
Առաջարկում ենք դիտել Yerkir.am-ի թղթակցի նկարահանած կադրերը: