Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իսրայելի զինվորականները պատրաստվում են դիմավորել Թուրքիայի ափերից դուրս եկած 2 նավի, որոնք շարժվում են դեպի Գազայի հատված` նպատակ ունենալով ճեղքել ծովային շրջափակումը:
«Գազայի հատվածի ծովային շրջափակումը ճեղքելու փորձը Իսրայել պետության դեմ սադրանք է: Շրջափակումն օրինական է եւ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»,- ասվում, է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ընդ որում` իսրայելցի զինվորականները նշում է, որ ցանկացած հումանիտար օգնություն կարելի է տեղափոխել Գազայի հատված ցամաքային սահմանային անցակետերով եւ իսրայելական իշխանությունների վերահսկողության տակ:
Այսօր հայտնի է դարձել, որ երկու ոչ մեծ զբոսանավեր դուրս են եկել Թուրքիայից եւ շարժվում են դեպի Գազայի հատված: Մեկը իռլանդական նավ է` 6 ուղեւորով, այդ թվում` խորհրդարանի անդամներ կան, երկրորդը` «Թահրիրը», արդեն մեկ անգամ փորձել է ճեղքել Գազայի շրջափակում, սակայն ապարդյուն: «Թահրիրը» 12 մարդ է տեղափոխում, այդ թվում` պաղեստինցիներ, կանադացիներ, ավստրալացիներ եւ ամերիկացիներ. տեղեկացնում է Росбалт-ը: