|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունական ափային պաշտպանական ծառայությունը Կրետե կղզու Սիթիա նավահանգստում ձերբակալել է ֆրանսիական The Dignite/Al Karama զբոսանավը, որը միայնակ փորձել է «ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը»: «Ազատության նավատորմ-2»-ում ընդգրկված նավում եղել են 12 պաղեստինամետ ակտիվիստներ:
Նավատորմի մյուս նավերը ներկայումս կանգնեցված են հունական տարբեր նավահանգիստներում, նրանց արգելված է նավարկել:
Հույն պաշտոնյաները հայտարարում են, որ նավատորմի նավարկությանը խոչընդոտում են` հենց ակտիվիստների շահերից ելնելով: Ընդհանուր առմամբ, Գազայի հատված մեկնելու պատրաստակամություն է հայտնել 300 մարդ, այդ թվում` հանուն խաղաղության պայքարող եվրոպացի եւ ամերիկացի տասնյակ տարեցներ: