Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ղեկավարի հավանական թեկնածուներից մեկը համարվող Դավիթ Հարությունյանն խորհդարանի ղեկավար դառնալ չի ուզում, քանի որ «դա իր նախասիրությունների մեջ չի մտնում եւ այդ պաշտոնով, իսկապես, հետաքրքրված չէ»:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պետաիրավական հերցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԴավիթՀարությունյանը հայտարարեց, թե այս պահի դրությամբ նման որեւէ քննարկում չի եղել եւ հիմա իր թեկնածության մասին խոսելն էլ կոռեկտ չէ:«Հույս ունեմ, որ ինձ նման բան չեն առաջարկի»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե իրավական տեսանկյունից պարտադի՞ր էր արդյոք ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվել շատաբի պետի պաշտոնը ստանձնելու համար, նա պատասխանեց, որ օրենքը նման բան չի նախատեսում, իսկ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս պարզապես նպատակահարմարությունից ելնելով:
Դավիթ Հարությունյանը նաեւ հերքեց տարածված լուրերը, թե ԱԺ խոսնակի հրաժարականը ներիշխանակա՞ն խնդիրներով է պայմանավորված: Նա խորհուրդ չի տալիս նաեւ հրաժարականը կապել կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունների հետ։