Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խիստ լարվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀԿ-ական, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները։ Սա հատկապես այն բանից հետո, երբ Դ. Հարությունյանը հրապարակավ մի քանի անգամ քննադատական ակնարկներ է արել վարչապետի ու կառավարության հասցեին։
Ու պատահական չէր, որ երեկ Աժ-ն սկսեց քննարկել խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչների ներկայացրած «Դատախազության մասին» և «Աժ կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, և ամբիոնից նախագիծը ներկայացրեց ոչ թե հիմնական հեղինակ Դ. Հարությունյանը, այլ համահեղինակներից Հովհաննես Սահակյանը։
Բանն այն է, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին, և որպեսզի Դ. Հարությունյանն ամբիոնից չքննադատի կառավարությանը, ՀՀԿ-ում որոշվել է հարցի զեկուցող ընտրել Հ. Սահակյանին։
Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սահակյանը հերքեց այդ լուրերը՝ պարզաբանելով թե Դ. Հարությունյանն այդ նույն ժամանակ մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։