Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` հավատո՞ւմ է, որ եռյակը կպարտադրի իշխանափոխություն, պատասխանեց. «Ես համարում եմ, որ Հայաստանում իշխանափոխություն որևէ մեկը որևէ մեկին պարտադրել չի կարող, արտահերթ ընտրություններ որևէ մեկը որևէ մեկին պարտադրել չի կարող»:
Լրագրողների դիտարկմանը, թե ժողովուրդը բողոքում է, Հարությունյանը արձագանքեց. «Իսկ, ժողովուրդ ասելով, քանի՞ հոգու նկատի ունեք, թիվ հնչեցրեք, խնդրում եմ»:
Լսելով լրագրողների դիտարկումը, թե Ազատության հրապարակում հավաքվում է 16-17 հազար մարդ, նա խորհուրդ տվեց բացել ընտրությունների արդյունքները և նայել, թե որքան ձայն է ստացել իշխող կուսակցությունը: «Երբ բոլոր մարդիկ հավաքվեն Ազատության հրապարակում ու պահանջեն իշխանափոխություն, ու հետո ինձ համոզեք, որ նրանց թիվն ավելի մեծ է, քան այն ձայների թիվը, որը ստացել էր իշխող կուսակցությունը, այն ժամանակ կխոսենք»,- ասաց Դավիթ Հարությունյանը: