|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ, որպես ընդդիմություն, «Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ ունի միավորման եզրեր, բայց դա չի նշանակում, որ դա մեղմացնում է գաղափարական տարբերությունները, որ առկա են երկու ուժերի միջեւ:
«ՀՀՇ-ական գաղափարախոսության եւ «Ժառանգության» գաղափարախոսության միջեւ էական եւ սկզբունքային տարբերություն կա, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ էլ` գաղափարական հսկայական անջրպետ, որը գալիս է դեռ 90-ական թթ. սկզբներից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին ազատեցին արտգործնախարարի պաշտոնից, երբ նա Թուրքիայում խոսեց Հայոց ցեղասպանության մասին»,- նշեց տիկին Հակոբյանը` հավելելով, որ ընդդիմադիր դաշտում հնարավոր է համագործակցություն տարբեր գաղափարական թեւերի միջեւ միայն այն տեսանկյունից, որ նրանք գտնվում են նույն դաշտում` ընդդեմ իշխանության, բայց դա դեռեւս չի նշանակում, որ այդ ուժերը պետք է կոմպրոմիսի գնան գաղափարական դաշտում: