Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ այսօր կատարվում է «կապիտուլյանտ» Նիկոլի ռեժիմի կողմից, ուղիղ Էրդողանի ու Ալիևի հրահանգն է։ Այդ մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ 100 տարի առաջ թրքաբոլշևիկները Քեմալ Աթաթուրքի հրամանով գլխատեցին հայոց բանակի սպայակազմը, 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանի նեոթրքաբոլշևիկյան ռեժիմը գնաց հերոսներին մեկուսացման։
«Այստեղ խնդիրը հայոց բանակը հիմնահատակ քանդելն է»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք մեղադրանքին ծանոթացել է, Շարմազանովը պատասխանեց․
«Սրանց մեղադրանքը ո՞րն ա․ հիմա ինձ էլ կարող ա Գագարինի սամալյոտը տրաքացնելու մեջ մեղադրեն։ Քոչարյանը տարի ու կես նստեց, իրենք հասկացա՞ն՝ ինչու էդ մարդը նստեց»։
Էդուարդ Շարմազանովը նշեց՝ սա գաղափարական պայքար է Հայաստանի ու Էրմենիստանի միջև։
«Հերթով բոլորի հետևից գալու են»,- նշեց նա։