Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օր շարունակ հետևում եմ ուսանողների գործողություններին, նրանց բարձրաձայնած խնդիրներին, դրանք այն հարցերն են, որոնք վաղուց արդեն մտահոգում են ինձ, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց իրականացրող ուսանողներին միացած քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Վերջին օրերին տեսնում եմ, որ նախարարը խոսում է երկխոսության մասին, պարզապես հարցը հասել է այնտեղ, որ երկխոսության սուբյեկտները չեն երևում։ Հետևելով ելույթներին, հասկացա, որ մասնագիտական հանրույթի և նախարարության ու կառավարության դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ իսկապես անջրպետ է առաջացել», - ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ այն օղակը, որ պետք է հաղթահարեր այդ անջրպետը և նպաստեր երկխոսության կայացմանը, այլևս չի կարող անել։
Նա նշեց՝ խնդիրները, որոնք առաջադրված են ԿԳՄՍ նախարարության կողմից, շատ հակասական են։
Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ: